Լուրեր
Քո հորինած կեղտերը ՀՀԿ նախագահին, ՀՀ երրորդ նախագահին չեն դիպչում․ Եսայան
24.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ժողովրդական խոսք կա, էս դեպքում շատ տեղին՝ հերիք քեզ ճղես, այ տղա, քո հորինած կեղտերը ՀՀԿ նախագահին, ՀՀ երրորդ նախագահին չեն դիպչում։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն ես հորինել քո դուդուկի տակ պարող համակարգի կողմից։
Հերթական կեղծիքն է, ինչպես անցած տարիներին բոլոր հորինված եւ մտացածին գործերը» ։