Լուրեր

Ես նաեւ սա եմ գնահատում նախագահ Սարգսյանի կերպարում․ Եսայան

21.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
  «ՀՀ Երրորդ նախագահ, ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանն այսօր, դատարանի բակում, որտեղ քննվում էր հերթական մտացածին, կեղծ դատական  «գործը»,  լրագրողների  հետ զրուցեց պարզ, մարդկային, անկեղծ, առանց ոմանց հատուկ չարության եւ թունոտության, առանց ուրիշների հասցեին  ստի  եւ հորինված բաների, խոսեց փաստարկված, կոնկրետ եւ ազնիվ, այնպես, ինչպես աշխատել է  միշտ։  
Ես նաեւ սա եմ գնահատում նախագահ Սարգսյանի կերպարում։
Առանձնացրել եմ  այսօրվա նրա խոսքից մի քանի, ըստ իս, կարեւոր արձանագրումներ։
ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան․
--  «Հավաքական ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում է, որ այսօրվա կառավարիչների մեկ օր ավելի մնալը իշխանության՝ վնասում է ՀՀ շահերին, այդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են մեկ տարի սպասենք, մինչև ընտրությունները գա»։
--  «Սպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ»։
--  «Բոլորդ միավորվեք, գնանք իմփիչմենթ անենք»
---  «Լավրովի ասածը արդարացի էր, բա չասի՞՝ եթե մեզ մարդատեղ չեք դնում, մեզնից ի՞նչ եք ուզում»։
---  «Ես այս կյանքում երկու բան եմ ուզում՝ իշխանափոխություն և ընկերներիս ազատ արձակումը Բաքվի բանտից»։
--  «Այո’, թող հենց Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետ, այսօրվա կառավարչից վատ չի ղեկավարի»։
--  «Ձեզ թվում է՝ մազոխի՞ստ եմ, ե՞ս եմ բերել Նիկոլ Փաշինյանին, խնդրե՞լ, օգնել եմ գա՞»։
----- Ռոբերտ Քոչարյանի պնդման մասին. «Ես կոնտրոլի տակ պահելու բառապաշար չունեմ»
---  «2021-ին ընտրությունների գնալը շատ լու՞րջ էր, որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելն անլու՞րջ է» »։

← Վերադառնալ ցուցակին