Լուրեր

Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են․ Սարոյան

20.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիան բավականին կոշտ հայտարարությամբ կանխել է Փաշինյանի ֆրակցիայից հեռացված և դավաճան որակված 2 պատգամավորների` Աղազարյանի ու Ասլանյանի նախաձեռնությունը, անվստահության գործընթաց սկսելու և դրանում որպես «գլխավոր հերոս» Էդմոն Մարուքյանին առաջադրելու փորձը: 

Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են այն տարբերությամբ, որ լիարժեք օգտագործվել են իշխանության կողմից և դուրս բերվել ասպարեզից: 2026 թվականի ընտրություններից առաջ փորձ են անում քաղաքական առումով վերակենդանանալ, ինչը սակայն չի ստացվում»:

← Վերադառնալ ցուցակին