Լուրեր

Ֆեյսբուքյան գրառումները, ստատուսները եւ ներքին ջղայնությունները գրոշ չարժեն․ Եսայան

19.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Այո, այդ կինը կոնկրետ անուններ է հնչեցնում եւ կոնկրետ անձանց է վիրավորում, շատ կոնկրետ, իրական մարդկանց, նրանց, որ իրենց մերժում են եւ պայքարում են դրանց դեմ։  Իրականում, սիրելի միամիտ հանրություն, այդ կինը բոլորիդ է վիրավորում, բոլորիս, եւ, ցավոք, պատասխան չի ստանում, ճիշտ այնպես, ինչպես նրա արուն Արցախը հանձնեց, ՀՀ սահմաններն է հանձնում, երկրի բոլոր համակարգերն  է քանդում, բանակից սկսած, դպրոցներով, կրթական եւ առողջապահության համակարգով   շարունակ, եւ, կրկին, դրանց ոչ ոք, ոչ մի մարդ, ոչ մի հայ, համարժեք չի պատասխանում։ 
 
Ֆեյսբուքյան գրառումները, ստատուսները եւ  ներքին ջղայնությունները գրոշ չարժեն։Դրանց դեմ պետք  է մղվի համակարգված, պինդ, նպատակային, եթե կուզեք, իրական-տղամարդկային կռիվ։ 
Թե չէ՝ դուք անվերջ ասուլիս ու հարցազրույց տվեք, ո՞ւմ եք ի՞նչ անում։ 
Տեսեք, չեմ ասում՝ պայքար, էդ բառը երբեք էլ իմ սրտով չի եղել։Մեզ հիմա պետք է կռիվ, իրական, որովհետեւ իրենք մեր ժողովրդի հետ  հենց այդպես են վարվում՝ կռվում են ինչպես ոխերիմ ոսոխը,  ինչպես դարավոր թշնամին։Դրանք իրական պատերազմ են հայտարարել հայ ժողովրդին եւ Հայաստանին։Ե՞րբ պետք է ընկալենք՝ պատերազմում-ինչպես պատերազմում։ 
 
Հ․Գ․Շատ  կուզեմ տեսնել, որ կոնկրետ անձեր, կամ, գոնե նրանցից մեկը, այդ կնոջ դեմ դատական հայց կներկայացնի՝ անվան եւ արժանապատվության վիրավորանքի   համար։ Կոնկրետ, դրան դատի կտա։ 
 
Երեւի անհույս է, որովհետեւ մի ամբողջ ժողովուրդ, կորսված հայրենիքով, կորսված անվտանգությամբ, կորսված արժանապատվությամբ դրանց դատը դեռ չի տվել։ 
Էլի եմ ասում, մի շեղվեք, հարցազրույց եւ ասուլիս տվեք, եւ  բուռն  օվացիաներով գնացեք դեպի 2026»։

← Վերադառնալ ցուցակին