Լուրեր

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես կարևորում է պատմական ողբերգությունների հիշատակումը․ Դանիելյան

19.05.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Այսօր Հայաստանի Հանրապետական Կուսակցության ներկայացուցիչները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության զոհերի։
 
Այս քայլը խորհրդանշում է պատմական հիշողության նկատմամբ հարգանքը, եղբայրական հույն ժողովրդի հետ համերաշխությունը և միջազգային հարթակում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ճանաչման կարևորության նկատմամբ հավատարմությունը։
 
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մշտապես կարևորում է պատմական ողբերգությունների հիշատակումը՝ որպես երաշխիք դրանց կրկնության բացառման և համամարդկային արժեհամակարգի պահպանման»։

← Վերադառնալ ցուցակին