Լուրեր
Ոնց ենք մենք ազգովի էս վարկաբեկումն ու գահավիժումը այսքան լուռ հանդուրժում, ո՞նց․․․Եսայան
17.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համացանցը էրդողան, ալիեւ, նիկոլ տեսանյութերը այնքան տարածեց, որ բոլոր նորմալ հայերը իրոք, ամոթի եւ ջղայնության լուրջ սթերս տարան։Երբեք, երբեք մեր երկիրը չի ունեցել այսքան ամոթաբեր, այսքան թրքահաճո, այսքան կզող ղեկավար։ Արժանապատվության ոչ մի նշույլ, հայկականության եւ ազգային պատվախնդրության ոչ մի նշույլ, միայն «գեղցիական» «գյորմամիշական» կզոցի եւ ծամածռություն։
Եւ, բնական հարց է առաջանում, իբր էդ ի՞նչու են քպական որոշները նեղսրտում , երբ իրենց ասում են «թուրք», էլ սրանից էն կողմ ուրիշ ինչ անուն տալ իրենց եւ իրենց ղեկավարին։
Էդ անկապ եւ տհաճ գլխարկն էլ քաշել է գլխին, որ իբր գլուխ ունենալու իմիտացիա անի։Ու ոնց ենք մենք ազգովի էս վարկաբեկումն ու գահավիժումը այսքան լուռ հանդուրժում, ո՞նց․․․»։