Լուրեր

Ի՞նչ եք կարծում, այսօրվա իրողությանը նմա՞ն է Խորենացու «Ողբը»․ Սարոյան

16.05.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Մինչ օրս ակտուալ Մովսես Խորենացնին ասում էր.  «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»...
 
Ի՞նչ եք կարծում, այսօրվա իրողությանը նմա՞ն է Խորենացու «Ողբը»:
Այսօր, պետության զարգացնելու մասին աղաղակողները առաջինն են վարի տալիս «պետության հեղինակությունը»։ Երկրի ներսում լկտի, հայհոյախառը, քուչի կռվարարի էֆֆեկտով հանրային ուշադրություն են շեղում պետության առջև ծառացած իրական սպառնալիքներից, իսկ դրսում խայտառակ են լինում աութսայդերի պահվածքով, ու գալիս են «տարածաշրջանային համերաշխությունից» են խոսում, «խաղաղությունից» են խոսում` զոհաբերելով սուվերենություն, ազգային իդենտիֆիկացիոն արժեքներ, ու ազգային արժանապատվություն»։

← Վերադառնալ ցուցակին