Լուրեր

Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն․ Աբրահամյան

16.05.2025

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել Փաշինյանի` 4 տարի առաջ կայացած Սյունիքի այցը լուսաբանելու համար:
Լրագրողը մեղադրվում է Փաշինյանին «ողջույներ» հղելն ու վերջինիս այդ օրվա արկածներն իր ողջ գույներով լուսաբանելու համար:
Այսինքն` իշխանությունն այդ այցն ու դրանում տեղ գտած իրադարձությունները հանցագործություն է դիտարկում, ապա դրա լուսաբանումն էլ որպես հանցագործակցության օժանդակություն:
 
Սրանք մի օր էլ 44-օրյա պատերազմը լուսաբանող լրագրողներին տարբեր ծանրության գործերով կներգրավեն:
Ով լուսաբանած լինի ինչ-որ ձախողված օպերացիա, օրինակ` Լելե-Թեփեի գործողությունը, որում իշխանությունը տարբեր բնույթի հանցագործություններ է փնտրում, հանգիստ կարող է դա լուսաբանող լրագրողներին էլ որպես հանցագործության օժանդակող նշանակի ու մտցնի ծանր հոդվածի տակ մտցնի: 
Մեր երկրում լրագրողական գործունեությամբ զբաղվելը խիստ վտանգավոր է դարձել, այս ու բազմաթիվ այլ օրինակները դրա վառ հաստատումներն են» :

← Վերադառնալ ցուցակին