Լուրեր
Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. Զաքարյան
15.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է.
կամ գործող կապիտուլյանտները շարունակում են իշխանավարել և նոր պատերազմ հրահրելով Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ,
կամ ընդդիմադիր ազգային ուժերը փոխում են իշխանությունը՝ երկրում հաստատելով հայկական ինքնիշխանություն ու արժանապատիվ խաղաղություն»: