Լուրեր
Սրանք չափազանցված պատկերացում ունեն իրենք իրենց մասին․ Եսայան
14.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ այս օրվա պաշտոնյաները լրագրողներին ասում են․«Ձեզ հարգալից պահեք» /օրինակներից մեկը,հենց այսօր արդարադատության նախարարի պաշտոնին նստածը/, ակամա ուզում եմ մտաբերել, թե այդ պաշտոնյաներից ովքեր են իրենց հարգալից պահում նույն լրագրողների հետ շփվելիս, հարցերին պատասխանելիս։
Ո՛չ մեկը, սրանք միայն մատ թափ տալ, մատ ծծել, թքել եւ բղավել են կարող, հայհոյել եւ լաչառանալ։
Սրանք չափազանցված պատկերացում ունեն իրենք իրենց մասին, հանկարծակի պատից չտեսնելու եւ ճակատից կախ տեսնելու պատճառով, սրանք երեւի իրենք իրենց ներշնչել են, որ «վերին արտի» ցորենն են ու ընկել են մի հասարակության մեջ, որն իրենց չի հարգում, չի գնահատում։
Ուրեմն, պաշտոններին նստոտած, մանդատակիր քպական պաշտոնյաներ, ականջներիդ օղ արեք, դուք հարգանքի արժանի չեք, դուք անցած տարիներին միայն ի վնաս այս երկրի ու ժողովրդի եք գործել եւ, դեռ շարունակում եք ձեր սեւ գործը։
Դուք հարգանքի արժանի չեք, որովհետեւ կին լրագրողին գիշերով տնից հանում եք եւ անվայելուչ վարք եք դրսեւորում, չեք դատապարտում, որովհետեւ դուք երկիրը մաս-մաս վաճառողի կողքին տազ արած չտեսի պես ձեր հարստությունն եք դիզում, որովհետեւ դուք անվայելուչ վարք ու բարք ունենք, որովհետեւ դուք վատ եք դաստիարակվել, որովհետեւ չգիտեք, որ հարգանքը վաստակում են, մինչդեռ դուք, բոլորդ, ձեր վարչապետից եւ իր զուգընկերոջից սկսած, միայն պարսավանքի, մերժման եւ արհամարհանքի եք արժանի։
Եւ իզուր մի ակնկալեք հարգալից վերաբերմունք, ինչ ցանել եք, այդ էլ ստանում եք, վայելեք․․․»։