Լուրեր

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային Ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը․ Զաքարյան

14.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր կրկին ապացուցվեց, որ Հայաստանի 8-րդ գումարման Ազգային Ժողովի միակ իմաստավորված և օգտակար առաքելությունը մնացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։

Մեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներից, որոնց նպատակն ամեն գնով իշխանությունը պահելն ու Հայաստանի երկրորդ  կապիտուլյացիային հասնելն է»։

← Վերադառնալ ցուցակին