Լուրեր

Իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները․ Աբրահամյան

13.05.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Իշխանության ջանքերը` խմբագրել սեփական պատմությունն ու խեղաթյուրել ակնհայտ իրողությունները, մեկ նպատակ ունեն` կոծկել մեր պետության և քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունները:
Թե այդ նպատակով ու՞մ առաջին պլան կբերեն, ո՞վ իշխանությանը ծառայելու և մի քանի կոպեկ աշխատելու համար համար հայրենիք կդավաճանի, արդեն տեխնիկական հարցեր են:
 
Իշխանությունն ունի հստակ սխեմա, որում ներգրաված են անարժեք «կամավորներ» և նրանք ըստ իրավիճակի մեր պետականության դեմ ոտնձգությունների քարոզչական-տեղեկատվական ֆոնն են ապահովում» :

← Վերադառնալ ցուցակին