Լուրեր

Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ Շարմազանով

12.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան։

1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտավ հայկական կողմերի կողմից պարտադրված զինադադարը: Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները կնքեցին զինադադարի պայմանագիր:
Հայկական կողմերի վճռականությունն ու միասնականությունը ստիպեցին Ադրբեջանին  ստորագրել զինադադար: 
 
Բայց նիկոլիստները ջնջեցին մեր հաղթական դիրքերն ու այսօր 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում,որն իրականում Հայաստանի ադրբեջանացում է նշանակելու։
 
ՈՒ՞ր էինք,ուր հասանք…»։
 
Հնարավոր է սա text նկարն է

← Վերադառնալ ցուցակին