Լուրեր

Օտար պետությունների տարբեր դեսպանատների շահերը սպասարկողները խոսում են հայրենասիրությունից․ Դանիելկյան

09.05.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Օտար պետությունների տարբեր դեսպանատների շահերը սպասարկողները խոսում են հայրենասիրությունից և ուրիշներին գործակալներ անվանում, իրենց ազգը ծախածները՝ ազգային արժանապատվությունից։

Բարոյականության մասին քարոզում են նրանք, որոնց կենսագրությունն ինքը բարոյալքման ձեռնարկ է։ Ընտանեկան արժեքներից խոսում են նրանք, ովքեր ուրիշի ընտանիքի վրա դագաղ էին բերում։
Թալանի ու ստի ճանապարհով հարստացածները խոսում են թափանցիկությունից և արդարությունից։ Նրանք, ովքեր տարիներով աշխատավոր մարդու հացի վրա են ապրել, այսօր հայտարարում են՝  «մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ»։
Հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձածները խոսում են խաղաղության և անվտանգության մասին։ Նրանք, ովքեր լռել են պատերազմի ժամանակ, այսօր ելույթ են ունենում որպես «խաղաղության դեսպաններ»։
Քանդողները խոսում են կառուցելուց, հող հանձնողները՝ հաղթանակներից։ Նրանք, ովքեր պետական ինստիտուտները վերացրել են, այսօր խոսում են պետություն կառուցելուց։
 
Հայրենիք չունեցողները խոսում են հայրենասիրությունից, պատիվ չունեցողները՝ արժանապատվությունից, մարդկություն չունեցողները՝ մարդ լինելուց։
Սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը. արժեհամակարգի և ճշմարտության գլխիվայր շուռ տրված պատկեր, որտեղ խոսում են նրանք, ովքեր իրավունք չունեն խոսելու»։

← Վերադառնալ ցուցակին