Լուրեր
Ի՞նչ է ուզում Ադրբեջանը․ Աբրահամյան
09.05.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:
Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում:
Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան:
Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային» :