Լուրեր

ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ունեցած մեծ դերի մասին

08.05.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի կենտրոնական միջոցառումներից մեկում ադրբեջանցի պատվիրակն իր երկրի դերն ու մասնակցությունը պատերազմում նավթով էր չափում, որի արդյունաբերական հեղափոխությունը, ի դեպ, հայերի շնորհիվ է եղել:

ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ունեցած մեծ դերի մասին:
Սակայն չգիտես թե ինչպես է ստացվում, որ Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը:
 
Հաղթանակի տոնն ու հայ ժողովրդի դերը կարևորում էիք, ապա ինչու՞ ԱԺ օրակարգում ՀՀԿ նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը չներառեցիք: Թե՞ ընդդիմությունն էր առաջարկել, էլի չտեսնելու տվեցիք:
Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:

← Վերադառնալ ցուցակին