Լուրեր
Ակնհայտ է,որ Արցախը գրավելուց հետո,Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումն ու շատ է մեծամտացել․ Շարմազանով
07.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա մասնակցելու Մեծ Հաղթանակի շքերթին,բայց Ալիեւը չի մասնակցելու ՝ խիստ զբաղված է։
Մի քանի ժամ առաջ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնեց,որ Ադրբեջանի ղեկավար Ալիեւը չի մասնակցելու մայիսի 9-ի Մոսկվայի Մեծ Հաղթանակի 80-ամյակի շքերթին։
Սա ակնհայտ դիվանագըտական դեմարշ է Ադրբեջանի «դաշնակից» ՌԴ-ի դեմ։
Սա սառը ցնցուղ է ռուսական այն շրջանակների համար,ովքեր վերջին տարիներին ,չնկատելով Ադրբեջանի պանթուրքիստական էությունը,մեծարում էին Ալիեւին շողոքորթելու աստիճան։
Ակնհայտ է,որ Արցախը գրավելուց հետո,Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումն ու շատ է մեծամտացել։
Սա այն Ալիեւն է,ով Ղրիմն ու Դոնբասը համարում է օկիւպացված։
Բայց այսքանից հետո պարոնը խիստ զբաղված է ու չի ցանկանում մասնակցել Մոսկվայի շքերթին։
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը մասնակցելու է Մոսկվայի տոնակատարություններին,իսկ Ալիեւը՝ ոչ։
Սա է ձեր դաշնակիցը,հարգելի ռուսաստանցի բարեկամներ։
Մի բան հասկացեք,պանթուրքիզմի առաջնային թիրախը Ռուսաատանն ու ուղղափառ քրիստոնեությունն է։
Հ.Գ.Ադրբեջանը մասնակցեր Մոսկվայի շքերթին,որ ի՞նչ աներ։
Հայերիս նման Բաղրամյան ու Բաբաջանյան,Խուդյակով ու Իսակով,Միկոյան եղբայրներ ու Էրմիտաժի պահապան Հովսեփ Օրբելի չի տվել։
Ադրբեջանի հիմնական ներդրումը Բաքվի նավթն է,որի հետ Ադրբեջանն այնքան կապ ունի, որքան Գերինգը՝ բարոյականության։
Ողորմի Միքայել Արամյանցի ու Ալեքսանդր Մանթաշյանցի պապերին..․» ։