Լուրեր

Հազար տարի էլ անցնի,Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին,Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա․ Շարմազանով

07.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլ Փաշինյան, երեխայական «կրուտիտներ» անելու փոխարեն հրապարակիր 1994-2019թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկներն ու ՀՀ իշխանությունների պատասխանները։
 
Հրապարակիր նախ եւ առաջ 2019-ի ապրիլ-հունիսին քեզ փոխանցված առաջարկներն ու պատասխաններդ։
Ի՞նչ ես եկել շոուներ բեմադրում։
Բանավիճո՞ղ ես,Ալիեւի հետ բանավիճեիր,ոչ թե հնազանդորեն կատարեիր նրա հրահանգները։
 
Հազար տարի էլ անցնի,Արցախ հանձնողի անունը պարզ է բոլորին,Վաշինգտոնից մինչեւ Մոսկվա։
Արցախը ճանաչել ես Ադրբեջանի մաս դու՝ Նիկոլ։
Դրա մասին ասել է նաեւ քո սիրելի Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյա Բորելը»։

← Վերադառնալ ցուցակին