Լուրեր

Սա է սրանց «նորաձեւ կրթելը»․ Եսայան

01.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի «դեմոկրատիայի» ժամանակ մարդը ոչինչ է,կարող են հազարների տանել ակնհայտ սպանդի, հղի կնոջը գցել մեքենայի տակ,զինվորներին այրել հյուղակի մեջ,այսօր արդեն թաղապետարանում օրը ցերեկով  քաղաքացու ծեծել։  Սա է սրանց «նորաձեւ կրթելը»:

Իսկ դուք մի շեղվենք, շարունակեք նախընտրական ռոլիկ նկարել, եւ «հուժկու» պաթոսով  սպասեք 2026-ին։Իսկ մինչ այդ կամ էշը կմեռնի կամ էշատերը, ըստ ժողովրդական բանահյուսության։   Չշեղվեք, տղերք։   
Բա  այն, ինչ  մինչեւ 2026-ը չի մնա նաեւ Հայաստանից  ձեզ պետք է»։

← Վերադառնալ ցուցակին