Լուրեր
ՀՀԿ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի «Единая Россия»-ի կազմակերպած կոնֆերանսին
27.04.2025

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ ՀՀԿ պատվիրակությունը՝ ՀՀԿ Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու կառավարող «Единая Россия» կուսակցության կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած հաղթանակի 80-րդ տարեդարձին:
Պատվիրակության կազմում են նաև ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբահամյանն ու ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:
Պատվիրակության անդամները միջազգային կոնֆերանսին հանդես կգան ելույթներով, ինչպես նաև հանդիպումներ կունենան «Единая Россия»-ի անդամների հետ:
ՀՀԿ-«Единая Россия» համագործակցությունը խորանում է: