Լուրեր
Ես կարող էի ծնվել Մուշում, բայց չծնվեցի․ Եսայան
24.04.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ծակ-փիլիսոփա-հայատյացների ժամանակը
Օրը, հայերիս համար խորհրդանշական է, բայց չ-հայերի համար դարձավ թշնամիների դրոշը պաշտպանելու օր։Էս ինչ մի իրար հետեւից գրառումներ եք անում, դատապարտելով թուրքիայի եւ ադրբեջանի դրոշները այրելու փաստը։Էս ինչ անթաքույց թշնամիների պաշտպաններ եք։
Գոնե էս օրով լռեք, լռեք, էլի, հավեժ լռեք։
Թեպետ, հասկանալի է՝ վախենում եք, որ կզանգի ալիեւը կամ ռեջեփը կգոռան, կասեն, էս ինչու եք թույլ տալիս, որ մեր դրոշն այրեն, բա դուք ինչի համար եք այդտեղ ներդրված։ Գուցե եւ արդեն զանգել են, դրա համար լեղապատառ ճղում եք ձեզ, թե դեմ եք դրոշները այրելուն։
Իսկ ի՞նչու դեմ չէիք,ինչու չդատապարտեցիք, չընդվզեցիք, երբ Արցախի դրոշը բարբարոսաբար հանեցին, երբ ոտատակ տվեցին Արցախի սրբությունները, երբ մայր հայրենիքի դրոշները վերացնելու ճանապարհն եք բռնել։ Կա՞րող ենք չէ լեգիտիմ կարծիք ունենալ, որ ձեզ համար թուրքիայի եւ ադրբեջանի դրոշները թանկ են, իսկ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության դրոշները՝ ոչ։ Գոնե ԱՅՍՕՐ այսպես ընկնավորած եք եւ դա ինձ դուր է գալիս։ Այդպես սողալով էլ մի օր կվերանաք․․․
Մարգարիտ Եսայան
1915 թվի Հայոց Ցեղասպանության զոհ, զոհի ժառանգ։Ես կարող էի ծնվել Մուշում, բայց չծնվեցի, քանի որ իմ հայրենիքը խլեցին եւ իմ նախնիներին գլխատեցին։Մեզ սպանեցին, մենք չմեռանք, մենք՝ շատ ենք, մենք կանք։ Ու լինելու ենք»։