Լուրեր
Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է. Աբրահամյան
24.04.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, իր խոսնակի շուրթերով հնչեցնելով` հարևան պետության դրոշ այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի:
Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը` թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը:
Ինչ վերաբերվում է սադրանքներին և հրահրումներին, ապա այդ գործելաոճը դաջված է փաշինյանի սիրելի գործընկերների` թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 առաջ` Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ` Բաքվում, Սումգայիթում և Գանձակում, 2 տարի առաջ էլ` Արցախում»: