Լուրեր

Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել. Աբրահամյան

22.04.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:
Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը և սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից:
 
Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոմֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:
 
Պատահական է՞ արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանությունը ցանկությունը: Ո´չ» :

← Վերադառնալ ցուցակին