Լուրեր
Սրանց կարգախոսն է՝ ուրանալ և ոչնչացնել․ Խաչատրյան
18.04.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընդամենը մեկ տարի ռազմաարդյունաբերության կոմիտեի ղեկավար եղած անձը, ում ակնհայտորեն լավ աշխատելու համար չէ, որ գործից ազատել են, գնահատական է հնչեցրել մինչև 2018-ը ոլորտում եղած վիճակը:
Երևի ԱԺ մթնոլորտը կամ կոնկրետ քպ խմբակցության անդամ լինելու կարգավիճակն է դրդում՝ անտեսել համակարգի ֆունդամենտը և իր ուժին համահունչ ուրանալու անցյալը:
Մեկը ռազմական ինստիտուտը գաղութի հետ է համեմատում, մեկը՝ ընդհանրապես իրեն հայտնի կենդանու տեղը դնելով, ասում է՝ մինչև 2018 բան չի եղել: Սրանց թողես՝ կհամոզեն, որ 3-րդ հանրապետությունն առհասարակ 2018-ին է հռչակվել, իսկ Արցախը գոյություն չի էլ ունեցել:
Սրանց կարգախոսն է՝ ուրանալ և ոչնչացնել»: