Լուրեր
Ձեզ ոչ Մեծ Պահքի 48 օրը օգնեց եւ ոչ էլ Ավագ Շաբաթն է օգնում․ Եսայան
16.04.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ձեզ ոչ Մեծ Պահքի 48 օրը օգնեց եւ ոչ էլ Ավագ Շաբաթն է օգնում
Մնացիք նույն չարը, նույն սուտասանը, նույն նախանձն ու սրիկան։Չգիտեմ ձեզանից յուրաքանչյուրը իր անձնական, մարդկային կյանքում ինչպիսին է, բայց որ քաղաքական կյանքում մնացիք նույն խամաճիկն ու ստրուկը, դա՝ հաստատ։Հերիք է կեղծիք ու ստեր տարածեք, հերիք է վայրահաչեք, հերիք է ձեզ «ուժեղ քաղաքագետի» տեղ դնեք, փիլիսոփաներին մեջբերեք, ենթատեքստերից կտրված, հերիք է ձեզ խելոքի տեղ դրած ապուշություններով լցնեք համացանցը, հերիք է մարդկանց մոլորեցնեք։
Հանդարտվեք։
Դեռ հիմնական գործը չեք արել, ոչ դուք եւ ոչ էլ մենք։
Հիմնական եւ միակ անելիք ունենք, բոլորս միասին, երկիրը ազատել դավաճան-կապիտուլյանտներից։
Մենք դա հաստատ ուզում ենք, յոթը տարի շարունակ պայքարի մեջ ենք եւ կկանգնենք մինչեւ նպատակի իրականացում։ Դա մեր նպատակն է, իսկ ձեր տե՞րերինը․․․ ո՞րն է նրանց նպատակը։
Անենք սա, հետո միայն մտածենք այլ հարցերի մասին։
Ու, քանի դեռ հիմնական գործը արված չէ, հերիք է հարձակվեք մեր վրա, այսպիսով ուժեղացնելով սրիկային ու կապիտուլյանտին։ Հերիք է ձեզ «կարդացած» տղերքի տեղ դնեք ու տափակաբանությամբ լցնեք սոցցանցերը։
Ախր, բոլորիդ տեսել ենք ձեր բոլոր անցած կյանքերում,գիտենք բոլորիդ դիմակները, լսել ենք, ծանոթ ենք ձեր նախկին, ներկա, երբեմնի տերերին։ Հերիք է թույլ տաք ձեզ օգտագործեն ու հետո դեն նետեն կեղտոտ լաթի պես։
Հերիք է, տղաներ, մի մոռացեք, որ բոլոր ապուշությունները էս աշխարհում ասվում են դեմքի «խելոք» արտահայտությամբ։
Հերիք է։
Ինքներդ ձեզ հարգեք, թեկուզ՝ մի քիչ, մեղք եք։
Սա էլ է անցնելու ինչպես անցավ ձեր իսկ ողջունած դագաղների եւ մահերի «հեղափոխությունը» , բայց՝ մնաց դաժան հետեւանքը։ Սա էլ կանցնի, բայց ձեզնից յուրաքանչյուրի համար կմնա դաժան, ավելի դաժան մի իրականություն, երբ այլեւս ոչ մեկին պետք չեք լինի, շատ օգտագործված լինելու պատճառով։
Զսպեք ձեզ, ձեր մեղքերը, զսպեք ձեր չարությունը, տղաներ։Դուք ձեր այս պահվածքով ժամ առ ժամ հեռացնում եք հայրենիքի փրկության պահը, թուլացնում եք դիմադրության շարժումը, մերժում եք ընդդեմ նիկոլի պայքարը։
Այսօր Ավագ Շաբաթվա չորեքշաբթի, Հուդան 30 արծաթով կմատնի Քրիստոսին։ Իսկ դո՞ւք, որն է ձեր գինը․․․» ։