Լուրեր
Խորհրդարանում հանդիպեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ. Աբրահամյան
16.04.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խորհրդարանում հանդիպեցի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ:
Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ երիտասարդները ոչ միայն լավ տեղեկացված են երկրի անցուդարձին, այլ հստակ, խելամիտ մոտեցումներ ունեն մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ:
Այսպիսի հանդիպումները լավ առիթ են միմյանց տեսակետները շոշափելու և երկուստեք կարևոր եզրահանգումներ անելու համար» :






