Լուրեր
Տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է․ Տիգրան Աբրահամյան
11.04.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են` սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է:
Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ` մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:
Իսկ իրականությունն այն է, որ այո´ տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը»: