Լուրեր

Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը. Տիգրան Աբրահամյան

08.04.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:
 
Ադրբեջանական սադրանքներն արձանագրվում են Տավուշից մինչև Սյունիք` կոնկրետ ուղղություններով և դրա աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, իսկ կրակահերթերի թիվը` աճում:
 
Միջազգային որևէ կառույց, ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացը խրախուսող կամ «խաղաղության պայմանագրի» ավարտը ողջունող երկրները ոչ մի ձևով լրջորեն չեն արձագանքում ադրբեջանական սանձարձակությանը:
Իրադարձությունները թեև դանդաղ, սակայն աստիճանաբար մեծացնում են առաջնագծում առկա լարվածությունը, իսկ իրադրային անորոշություններն ու անկանխատեսելի ելքերը դառնում գերիշխող»:

← Վերադառնալ ցուցակին