Լուրեր
Միքայել Աջապահյանին երկար ժամանակ վերաբերվել ենք հենց իր իսկ ասած խոսքերով. Աննա Մկրտչյան
08.04.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միքայել Աջապահյանին երկար ժամանակ վերաբերվել ենք հենց իր իսկ ասած խոսքերով. «Մի բան ա ասում ա, հա՛, դե անտեղյակ մարդ ա, ոչնչից խաբար չի»:
Երբ այդ քայլող անտեղյակությունը հիմա էլ փորձում է Քոչարյանի գրասենյակի աշխատող խաղալ, ակամայից հիշում եմ` 18-ին ինչ խանդավառությամբ էր ողջունում նիկոլի դագաղների հեղափոխությունը:
Որպես հոգևորական վստահաբար տեղյակ է, որ սուտը երբեք լավ և օգտակար չի կարող լինել, ինչ նպատակ էլ հետապնդվի: Սուտը մի առանձնահատկություն էլ ունի` սուտը տարածողին արագ բացահայտում է»: