Լուրեր
Ի՞նչ «բացահայտեց» Գյումրին․ Մարգարիտ Եսայան
01.04.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ի՞նչ «բացահայտեց» Գյումրին
Մինչ Գյումրու ՏԻՄ ընտրություն, հիմնական հայտարարություններն ու վերլուծություններն այն մասին էին, որ Գյումրին կարող է դառնալ լակմուսի թուղթ, ջրբաժան, որ Գյումրուց սկիզբ առած քայլիստների խմբակը իր անփառունակ վախճանը կգտնի նույն Գյումրուց։
Անշուշտ, դեռ վաղ է արձանագրել այս կամ այն կանխատեսման ֆիասկոն կամ հաղթանակը, սակայն, Գյումրին այո, եղավ փորձաքար, եւ իրավիճակը հստակեցվեց նաեւ մի քանի բացահայտումների շնորհիվ։
Դիցուք․
-կարեւորը՝ գյումրեցուն ոչ թե ասֆալտը,շիբինը եւ այլ կենցաղային հարցեր են մտահոգում, այլ՝ երկրի անվտանգությունը, արժանապատվությունը եւ ազգային արժեքները:
- կրկին պարզ դարձավ, որ մեկ քաղաքական ուժ կամ մեկ անհատ առանձին վերցրած, չի կարող միայնակ հաղթել նիկոլին
-այո, ընդդիմությունը բավական ձայներ ստացավ, բայց, դա այն բավարարը չէր, որը մեկ ուժի առաձին կբերեր հաղթանակի, փաստն այն է, որ միայն ընդդիմադիր ուժերի միավորվելով հնարավոր կլինի քպին զրկել իր ակնկալիքից:
-առանց փողոցային պայքարի, առանց ժողովրդական ճնշման ընտրության արդյունքները չեն կարող բավարար լինել քպին համապետական իշխանությունից հեռացնելու համար:
- ընտրակեղծիքները, բիրտ ուժի կիրառումը, ուժային կառույցների համար մեկ պատրաստվածությունը վկայում էր, որ պատրաստ են ամեն ինչի:
-ընտրողը ձայն տվեց անհատին, ոչ թե կոմկուսին, կամ կուսակցությունների մյուս դաշինքներին, ձայն ստացան անձինք, ովքեր այս կամ այն չափով ընդունելի են տվյալ ընտրազանգվածի համար։
-ընդ որում, հաշվի չառնվեց նաեւ այդ անձանց անցյալը, նախկին կամ նախկինի նախկին լինելը:
-պարզ դարձավ որ նախկինների անունը շահարկելն այլեւս նորաձեւ չէ, ընտրողը այլեւս ներկաներից զզվում է եւ մերժում է նրանց շատ ավելի, քան դա կար նախկինների հանդեպ:
-պարզ դարձավ, կրկին՝ ավելորդ անգամ, որ ընդդիմության ճամբարում կան եւ դեռ բարգավաճում են անձինք, որ հաճույքով «օգտագործվում» եւ վճարվում են իրենց տերերի կողմից՝ ՀՀԿ-ի վրա վայրահաչելու համար:
- ավելորդ անգամ պարզ դարձավ, որ որոշ ուժեր չեն կարողանում թաքցնել, որ խիստ հիասթափված են այն փաստով, որ ՀՀԿ-ն կա, ուժեղ է, եւ շարունակում է լինել նիկոլի դեմ պայքարի առաջամարտիկ։
-ոմանք այդպես էլ չհասկացան, կամ չուզեցին հասկանալ, որ իրենց թիվ մեկ թիրախը պետք է լինի ոչ թե ՀՀԿ-ն, այլ՝ նիկոլը, եթե իրոք, իրենց «պապայի արեւ» ուզում են հեռացնել նիկոլին:
Հետեւություն․
Հարգելի եւ ոչ այնքան հարգելի ընդդիմադիրներ եւ «ընդդիմադիրներ», եթե իրոք ուզում եք նիկոլից ազատել մեր երկիրը, ազատագրել դրածոներից, ուրեմն՝ խելքի եկեք եւ հետեւություններ արեք» ։