Լուրեր
Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում․ Տիգրան Աբրահամյան
30.03.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իշխանությունն իր ողջ ռեսուրսը` շենքի քպ-ական լիազորից մինչև նախարար, պատգամավոր, հավաքագրել ու գործուղել է Փարաքար և Գյումրի:
Մեդիաահաբեկչությունից խոսող ռեժիմը ողջ ընտրական փուլում իր քարոզչական ռեսուրսներով աղբ ու կեղծիք էր սփռում` թիրախավորելով իշխանության համար քաղաքականապես վտանգավոր բոլոր անձանց:
Փաշինյանական իրավապահները, ըստ օրվա կուրսի, մարդ էին բռնում ու ահաբեկում:
Պետական ապարատը վերածել են ընտրական գործիքի ու դեռ զարմանում են, թե ինչու են մարդիկ խոսում իրենց ապօրինությունների և զոռբայության մասին:
Ընտրությունը վերածել են` «վարչական ռեսուրսն ընդդեմ քաղաքացու» առանց կանոնների պրոցեսի»: