Լուրեր

Գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ․ Տիգրան Աբրահամյան

29.03.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Իշխանությունը Գյումրիում հաջողություն ունենալու համար պատրաստ է ամեն ինչի` վերջին ապօրինություններից մինչև Հայաստանի վերջնական հեղինազրկում, միայն արդյունք ունենա:
 
Իսկ իր համար արդյունքը ոչ թե քաղաքացու իրավունքի իրացումն է կամ հավասար, մրցակցային ընտրությունների անցկացումը, այլ ամեն գնով հաղթելը:
Իսկ թե հետո ինչ կլինի հետո, գյումրեցին ինչ կզգա կամ կստանա, դա արդեն նրա համար առհասարակ հետաքրքիր չէ:
 
Իշխանությանը Գյումրու քաղաքապետի պաշտոնը պետք է ոչ թե արդյունավետ կառավարման, քաղաքի զարգացման կամ եղած խնդիրների լուծման համար, այլ սեփական տեղապետը նշանակելու և տեղի ռեսուրսները վերահսկելու համար»:

← Վերադառնալ ցուցակին