Լուրեր

Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր. Տիգրան Աբրահամյան

28.03.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
 «Ազգային և պետական գործիչ Աշոտ Նավասարդյանն այսօր կդառնար 75 տարեկան:
Աշոտ Նավասարդյանի անունը շոշափվում էր դեռ սովետական ժամանակահատվածում ընդհատակում գործող Ազգային միացյալ կուսակցության շարքերում ունեցած իր պայքարով` հանուն անկախության և ազգային հիմնախնդիրների առաջ մղման, ապա ազգային ազատագրման պայքարի, Անկախության բանակի հիմնադրումից մինչև ՀՀ առաջին հասարակական-քաղաքական միավորի` ՀՀԿ-ի ստեղծմամբ:
 
Աշոտ Նավասարդյանը գաղափարի մարտիկ էր, նվիրյալ, որի ողջ կենսագրությունը կապված էր մեր պետականության, ազգային գաղափարների և պայքարի հետ»:

← Վերադառնալ ցուցակին