Լուրեր

Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել․ Տիգրան Աբրահամյան

27.03.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
«Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել:
Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել  խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ: 
Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:
 
Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:
Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ» :

← Վերադառնալ ցուցակին