Լուրեր

Իշխանությունները կենաց ու մահու պայքար են պատկերացնում Գյումրու ընտրությունները․ Սարոյան

27.03.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագան Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իշխանությունները կենաց ու մահու պայքար են պատկերացնում Գյումրու ընտրությունները՝ ամեն կերպ Գյումրիում իշխանությունը լիարժեք զավթելու համար ոչինչ չեն խնայում։ 
 
Արդեն տեսանելի է, որ ընտրական պրոցեսի վրա ի վնաս ազդելու համար ոչինչ չի կաշկանդում, ընդդիմադիր թեկնածուների վրա փորձում են ազդել իրավական, քրեական հետապնդումներով, ատելության խոսքի տարածման նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում, պետական ծրագրերը որպես նախընտրական խոստումներ են կիրառում և այլն։ 
 
Ի դեպ հիշեցնեմ, որ ատելության խոսքը Գյումրու ընտրություններին առաջինը սկսել է հենց իշխանությունը, երբ Փաշինյանն իր խոսքում ասում էր, թե «նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին և ճակատամարտին»։ Սակայն սրան, ոչ մի իրավական գնահատական չտրվեց։ 
Այս ամենին պետք է տրվի գնահատական, իսկ միակ ու անշեղորեն գնահատականը կարող է տալ գյումրեցին իր քվեով»։

← Վերադառնալ ցուցակին