Լուրեր

Իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ․ Տիգրան Աբրահամյան

27.03.2025

  ԱԺ   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 
  «Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել:
 
Քիչ առաջ խոսեցի մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:
 
Լավ ճանաչելով Մարտունին և նրա ընտանիքին, վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա այն կամքի և նպատակների վրա, որոնք Գրիգորյանների ընտանիքը մշտապես ցուցաբերել է:
Աջակցությունս ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր այս օրերին իշխանության ճնշումների և հարձակումների թիրախում են» :

← Վերադառնալ ցուցակին