Լուրեր
Փաշինյանը փոխանակ Ադրբեջանի հետ բանակցի հայկական շահերի շուրջ՝ Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար․ Մամիջանյան
20.03.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաշինյանը փոխանակ Ադրբեջանի հետ բանակցի հայկական շահերի շուրջ՝ Հայաստանի հետ բանակցում է ադրբեջանական շահերը իրացնելու համար:
Ու ՀՀ քաղաքացիների հետ «բանակցելիս» օգտագործում է բոլոր միջոցները՝ խաբեություն, սպառնալիք, մանիպուլյացիա...»։