Լուրեր
Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան
20.03.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԺ-ում լրագրող Հրիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորված այլանդակ պահվածքը ոչ միայն անթույլատրելի էր, այլ մեզ` բոլորիս, ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երկրի խորհրդարանում տարբեր լրագրողների ու լրատվամիջոցների դեմ իրականացվող բազմաթիվ այլ միջադեպեր մնացել են անպատասխան:
Ակնհայտորեն իշխանությունն իր առաջին դեմքով խրախուսում է տարբեր բնույթի հարձակումներն ու վիրավորանքները լրագրողների նկատմամբ, իսկ քպ տարբեր օդիոզ դեմքեր փորձում են արդարացնել շեֆի սպասելիքները:
Չմարդու տեսակը և´ դավաճանում է, և´ ուրանում, այնպես որ, դրանցից ամեն ինչ սպասելի է»: