Լուրեր
Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները․ Հաներիխ Դանիելյան
19.03.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքականությամբ պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան գիտելիք, համբերություն, իմաստություն, կրթություն, փորձ և հայրենասիրություն։
Պետության կառավարումը պետք է վստահվի սկզբունքային, տոկուն և բարոյական արժեքներ ունեցող գործիչներին, ովքեր ունեն հստակ կարմիր գծեր, իրենց դիրքորոշումը արտահայտում են ազգային արժեքների պահպանմամբ և դա ապացուցել են իրենց գործով, ոչ թե սոցիալական ցանցերում՝ դատարկ հայտարարություններով, կեղծ հարցազրույցներով կամ անպարկեշտ ելույթներով։
Երբ քաղաքականությամբ զբաղվում են անսկզբունք խաբեբաները, վախկոտները և բանսարկուները, արդյունքում ստանում ենք… Նիկոլ»։