Լուրեր

Նիկոլի փող-զիջումը․ Մարգարիտ Եսայան

14.03.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլի փող-զիջումը
 
Հիշողները կհիշեն, թե  տարիներ առաջ նիկոլը ոնց էր ծաղրում փոխզիջում բառը, որ  առկա էր ՀՀ նախկին բոլոր իշխանությունների ՝ադրբեջանի հետ բանակցություններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահողների հետ բոլոր քննարկումներում։  Այդ ժամանակ այսօրվա  կապիտուլյանտը բերանը էլի ավելի ծռմռելով ծաղրում էր  ՀՀ իշխանությունների բանակցային ընթացքը, բառապաշարը, փոխզիջումների գնալու պատրաստակամությունը։
«Մոռանում» էր, որ , երբ Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը խոսում էին հնարավոր փոխզիջումներից, նկատի ունեին կարեւորը, հիմնականը, կենսականը՝  ՀՀ-ն հանձնում էր, այսպես կոչված հինգ շրջանները եւ ստանում էր Արցախի կարգավիճակ, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման եւ իրացման անվերապահ ընդունում, Արցախի Հանրապետությունը դառնում էր իրավաչափորեն ընդունելի եւ ճանաչելի աշխարհին, դառնում էր ինքնուրույն եւ ինքնակամ։ Սա, բոլոր նրանց համար, ովքեր «մոռացել» են, թե տասը տարի շարունակ ինչ էր քննարկում եւ ինչին էր ուզում հասնել նախագահ Սերժ Սարգսյանը։
 
Իսկ հիմա, այս  ոտքից-գլուխ կապիտուլյանտ, թրքահպատակ իշխանությունը  գործածելով փոխզիջում բառը/լսեք նիկոլի երեկվա  կարճ հարցազրույցները/ այդպես էլ չի ասում, թե ինքը, որ  թուրքական աշխարհի առաջ բացում  է ՀՀ-ն, որ  համաձայնել է Սահմանադրական փոփոխություններին եւ այլ խայտառակ նվաստացումների, ի՞նչ  է ստանում դրա դիմաց։  Ի՞նչ է զիջում ադրբեջանը, ինչը՝ ինչի դիմաց է զիջում ՀՀ-ն։  Ակնհայտ է, ՀՀ-ն տվողն է, ինքնակամ կրկնակի  կապիտուլացվողը՝ ոչ մի բանի դիմաց։ Անգամ գերիների վերադարձի հարց այս խայտառակ թղթերում չկա եւ չի լինելու, այդ մասին եւս երեկ դրանք բարբաջեցին։ Իրականում այդ «ոչ մի բանը» այն աթոռն է, որը նիկոլը փորձելու է կրկին  պահել իր հետույքի տակ։ 
 
Ըստ էության, վաղուց այլեւս անթաքույց այս կապիտուլյանտները  համաձայնել են ՀՀ-ն դարձնել մեծ միջանցք, որով թուրք-ադրբեջանական տանդեմը ազատ ելումուտ կունենա, դրանից բխող բոլոր վատ, վատթարագույն, այո, ողբերգական հետեւանքներով։ Դե, իսկ նիկոլը կստանա  մի թղթի կտոր, որը կթափահարի  ընտրություններից առաջ եւ կբարբաջի հերթական «փայլուն դիվանագիտության մասին», որը ընդունելիէ միայն եւ միայն ադրբեջանի համար։  Հիմա, հարցս՝ կո՞ւտի  ընտրողը, հասարակությունը, ժողովուրդը, համայն հայությունը այդ հերթական զզվելի կուտը, թե, վերջապես կսթափվենք, ոտքի կկանգնենք եւ  կսրբենք կապիտուլյանտներին մեր երկրից ու մեր հողից»։

← Վերադառնալ ցուցակին