Լուրեր

ՀՀԿ-ն ուժեղ է, Սերժ Սարգսյանը ուժեղ է ինչպես միշտ, իսկ Նիկոլի ժամանակը իր պես՝ վերջացած․ Միքայել Գրիգորյան

12.03.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի հերթական կեղտոտ շոուն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի
Նիկոլ Փաշինյանը կրկին հանում է իր ամենասիրելի  «զենքը» ՝ պոպուլիստությունը և հիմա հերթական շինծու մեղադրանքով փորձելու է վարկաբեկել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին։ Սա ոչ թե «արդարադատության» գործընթաց է, այլ ցածրակարգ քաղաքական/նախընտրական շոու, որի նպատակը հասարակությանը խաբելն ու իրական խնդիրներից շեղելն է։
Նախորդ դատական կեղծ գործը փլուզվեց, քանի որ այն կառուցված էր ստախոսների, կեղծ ցուցմունքներ տվող շանտաժիստների վրա, որոնց իշխանությունը հսկայական պարտքեր էր ներել ու դիմացը պահանջել «ճիշտ խոսել»։ Այս անգամ նույն մեխանիզմն է գործի դրվել. նոր շինծու մեղադրանք, նոր դատական մանիպուլյացիաներ, նոր քարոզչական բեմադրություն՝ ամբողջը նիքոլի սթայլով:
 
Բայց այս անգամ Նիկոլի կապիտուլյանտական ռեժիմը մեկ քայլ էլ առաջ է գնում։ Կապիտուլյանտն ու ոհմակը սկսում են բացահայտ քաղաքական ռեպրեսիաներ Հայաստանի Հանրապետական Կուսակցության դեմ՝ փորձելով գործեր կարել ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև Տարոն Մարգարյանի վրա։ Դատախազն արդեն միջնորդություն է ներկայացրել Տարոն  Մարգարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, որպեսզի կարողանան նրա դեմ քրեական հետապնդում իրականացնել։ Համակարգված, հաշվարկած հարված են փորձում հասցրել ՀՀԿ-ին, որովհետև իշխանությունը շատ լավ գիտի և շատ լավ տիրապետում է, թե ժողովուրդն ինչ է կարծում իր և ինչ կարծիք ունի ՀՀԿ-ի մասին։
Բայց ինչու՞ հիմա, ինչու՞ կրկին Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն։
✔ Որպեսզի մարդիկ չհասկանան, որ Նիկոլը հերթական գաղտնի համաձայնություններով Աստված գիտի ինչ է այս անգամ հանձնում է, և ոնց է ծառայում թուրք-ադրբեջանական տանդեմին
✔ Որպեսզի քողարկի այն փաստը, որ թուրքերն արդեն իրենց ներկայությունն են ամրապնդում Հայաստանում, իսկ ինքը ոչ միայն չի դիմադրում, այլև սպասարկում է նրանց հայատյաց շահերը։
 
✔ Որպեսզի ժողովրդին շեղի այն իրողությունից, որ Հայաստանը տնտեսապես, պաշտպանական և արտաքին քաղաքական առումով վերածվել է խամաճիկի։
✔ Որպեսզի կասեցնի ՀՀԿ-ի քաղաքական վերելքը, քանի որ հենց ՀՀԿ-ն է այսօր ընդդիմության իրական հենասյունը, և դրա բարձրացող վարկանիշը հիստերիայի մեջ է գցում Նիկոլին և խունտային։
Սերժ Սարգսյանը ղեկավարել է մի երկիր, որի հետ հաշվի էին նստում։ Նրա օրոք Հայաստանը հզոր էր, բանակն՝ անսասան, իսկ մեր թշնամիները գիտեին, որ եթե անցնեն սահմանագիծը, ապա տուն չեն վերադառնալու։ Դա էր պատճառը, որ նրա օրոք թուրքը չէր համարձակվում սենց խոսեր և սենց վարք դրսևորել:
Իսկ ի՞նչ է արել Նիկոլը.
 
 • Հանձնեց Արցախը, մատաղ արեց 5000 հայորդու
 • Բանակն ավերեց, հայ զինվորի փոխարեն թուրք-ադրբեջանական խաղաղության «քարոզչությունը» դրեց օրակարգ։
 • Հայաստանն ամբողջությամբ ենթարկեց թուրքին, դարձնելով այն նվաստ, անազնիվ գործարքների կույր կատարող։
Այս շոուն չի աշխատելու
Ժողովուրդն արդեն տեսել է՝ որտեղից են գալիս այս կեղծ գործերը, ով է սարքում դրանք և ինչու։ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավոր շինծու գործերից արդարացվել է, իսկ Նիկոլ Փաշինյանի իրական գործերը՝ դավաճանության, ու ազգային ողբերգության, դեռ սպասում են իրենց դատավճռին։ Եվ այդ դատավճիռը անխուսափելի է։
Իսկ Տարոն Մարգարյանի դեմ նոր գործի մեկնարկը ապացուցում է մեկ բան. Փաշինյանն այնքան է վախենում ՀՀԿ-ից, որ դիմում է մաքուր և փորձված ռեպրեսիոն մեթոդների՝ ընդդիմությանը փորձելով լռեցնել։
Բայց սխալվում է։ ՀՀԿ-ն ուժեղ է, Սերժ Սարգսյանը ուժեղ է ինչպես միշտ, իսկ Նիկոլի ժամանակը իր պես՝ վերջացած»։

← Վերադառնալ ցուցակին