Լուրեր
Անկեղծ ասած, հույսեր չունեի, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվեր․ Շիրազ Խաչատրյան
11.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․
«Անկեղծ ասած, հույսեր չունեի, որ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխվեր (երկարացվելու է ևս երեք ամսով):
Ակնհայտ է, որ արդեն իսկ ներքաղաքական և արտաքին քաղաքական այս ակտիվ ժամանակափուլում Աշոտյանի վրա դրված սահմանափակումների երկարացումը ուրախալի և սպասված լուր էր միայն իշխանությունների, նաև Արմենին էս օրերին ավելի չսիրող որոշ ընդդիմադիր շրջանակների համար:
Բայց համոզված եմ, որ մի օր Աշոտյանին քաղաքական ակտիվ գործունեությունից հեռու պահելու, նրան չեզոքացնելու փորձեր կատարելու ապօրինի քայլերի ժամկետն էլ է սպառվելու ու էս քաղաքական ֆարսի կազմակերպիչներն են հայտնվելու համապատասխան «տեղերում»:
Արմեն ջան, պինդ մնա , հետդ ենք մինչև վերջ»։