Լուրեր

Արմեն Սարգսյանի անպատիվ պաշտոնավարման և խայտառակ պահվածքի մասին թե՛ ես, թե՛ իմ կուսակից ընկերները բազմիցս և հիմնավոր բարձրաձայնել են․ Հենրիխ Դանիելյան

10.03.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Իմ վերջին գրառումից հետո, որտեղ ակնկալում էի պարզաբանումներ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Բագրատ Միկոյանից, անցել է երկու օր։
Իրենց աջակիցների կողմից «բրիտանական գործակալ» համարվող Արմեն Սարգսյանի հետ Ռոբերտ Քոչարյանի ինտենսիվ շփումների և ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի վերաբերյալ որևէ հստակ արձագանք չկա։
 
Հասկանալի է, որ առաջին անհաջող արձագանքից հետո, նոր փաստերի ի հայտ գալուց հետո այլևս բան չունեն ասելու։ Սակայն սա ևս արձագանք է․ ֆիքսենք, որ նրանք բան չունեն ասելու, մնացին իրենց իսկ զավեշտալի մանիպուլյացիայի տակ, և մենք կրկին անգամ համոզվեցինք, որ ճիշտ էինք։
 
Հ.Գ. Արմեն Սարգսյանի անպատիվ պաշտոնավարման և խայտառակ պահվածքի մասին թե՛ ես, թե՛ իմ կուսակից ընկերները բազմիցս և հիմնավոր բարձրաձայնել են»։
Հնարավոր է սա 8 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա 8 մարդ and տեքստ նկարն է

← Վերադառնալ ցուցակին