Լուրեր
Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար. Տիգրան Աբրահամյան
10.03.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրիայում իշխող խմբավորման գործողությունները երկրի տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ թուրքական ձեռագիր է, որը սպառնում է ոչ միայն Սիրիայի ժողովրդին, այլ տարածաշրջանին առավել ընդգրկուն համատեքստում:
Թուրքական հետքն ու թուրքական քաղաքականության դրսևորումները ընդգծվեցին դեռ նախորդ տարի Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալման և նոր իշխանության ձևավորման ժամանակ, այսօր արդեն ուրվագծվում են նույն թուրքական ավանդական մեթոդներով էթնիկ զտումներ իրականացնելու և ցեղասպան գործողությունների տեսքով:
Երբ խոսում էինք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի մասին, երբ ասում էինք, որ դա անվտանգության խոշոր բաղադրիչ ունի, երբ խոսում էինք Թուրքիայի հետ հարաբերությունների նրբերանգների և բարդությունների մասին, ՀՀ իշխող ուժը դա փորձում է արդարացնել փողով, կենցաղով և պրիմիտիվ դատողություններով:
Թուրքիան իր ծավալապաշտական, անհագուրդ և չհիմնավորված հավակնություններով լուրջ անվտանգության սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար» :