Լուրեր
Եվ Ագնեսան, և Անդրանիկը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ․ Տիգրան Վարդանյան
09.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ե´վ Ագնեսա Խամոյանը, և´ Թևանյան Անդրանիկը, իրենց հարցազրույցների ժամանակ հարցեր են բարձրացնում, թե բա կան հարցեր, որոնց պետք է տրվեն պատասխաններ, ինձ մոտ ժպիտ ա առաջացնում: Ասեմ, թե ինչու:
Դնենք մի կողմ, որ բոլոր հարցերին 7 տարի շարունակ տրվել ա հստակ պատասխան` ռադիոտնից մինչև հրաժարական, ինձ զուտ հետաքրիր ա հետևյալը: Եվ Ագնեսան, և Անդրանիկը հանդիպել են Սերժ Սարգսյանի հետ, նույն վայրում են եղել, որտեղ ընդամենը 3-4 մետր հեռավորության վրա է գտնվել Նախագահը, տեսնես ինչի՞ չեն տվել այդ բոլոր հարցերը, որ հիմա տարբեր հարցազրույցներում բարձրաձայնում են ու մեղադրական, ինչու չէ տեղ-տեղ իրականությունից կտրված թեզեր առաջ քաշում, թե՞ տվել են այդ հարցերը, բայց զուտ ուզում են թեման տաք-տաք պահեն:
Բա հարցնեիք ու գնայիք ձեր համակիրներին ասեիք, թե որը որից հետո է եղել: Բա հարցնեիք, որ հետո նեղություն չքաշեիք ձեր հարցազրույցներում այնպիսի մթնոլորտ ստեղծել, կարծես թե պատասխան չի եղել, կամ դուք առիթ չեք ունեցել այդ հարցերը տալու:
Թե չէ ձևացնելով, մեղմ ասած արդար չեք ո´չ մեր, ո´չ ձեր համակիրների հանդեպ: Հլը մենք հեչ: Անդրանիկի դեպքում դեռ ամեն ինչ պարզ է, բայց Ագնեսայի դեպքում, եսիմ է...
Զուտ, ժողովուրդ ջան, կարծում եմ. եթե որևէ մեկիդ ինչ-որ հարց տանջի ու այն մարդը, ով ձեր պատկերացմամբ ունի ձեր հարցի պատասխանը ու դուք մի քանի անգամ իրեն հանդիպեք, հաստատ քայլեր կձեռնարկեք: Հակառակ պարագայում կարծում եմ ինքերդ հասկանում եք, թե ինչ շահ կարող է հետապնդվել այս ամենում: Ավելի պարզեցնեմ` ես Ագնեսային կարևոր հարցեր ունենամ տալու, մի քանի անգամ իրեն տեսնեմ, չհարցնեմ, իսկ հետո ինչ-որ տեղ կանգնեմ իրականությունից կտրված ասեմ, ա՜յ, կան հարցեր: Բա դուք չեք ասի՞, Տիգրան ջան, հենա դիմացդ էր, բա հարցնեիր: Կասեիք, որովհետև դա է լոգիկան էլի:
Ագնեսա ջան, շնորհավոր մեկ ամսյակդ, իսկ այ Անդոյի մասով ու ավելի մանրամասն` նախորդ տարվա այցը ՀՀԿ գրասենյակ, քաղաքապետի ընտրություններ, 2023թ. տապալված պայքարի պատճառների մասին հաջորդ «դասին» »: