Լուրեր
Անդո, դու նորից սովորությանդ համաձայն հոխորտում ես․ Միքայել Գրիգորյան
09.03.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« Անդո, դու նորից սովորությանդ համաձայն հոխորտում ես, բայց անգամ ինքդ չես հասկանում, թե ինչ ես ասում։ Ով-ով, բայց դու նման բաներից խոսալու իրավունք չունես, երբ քո ամբողջ քաղաքական կյանքը բաղկացած է խայտառակ շրջադարձերից, սեփական տեսակետի անընդհատ և արագ փոփոխություններից և քո էդ պահի «տերերից» թազա զակազ ստանալուց։ 2018-ին Նիկոլի գովք անողն, ակտիվ միտինգավորը այսօր փորձում է ընդդիմադիր խաղալ՝ հույս ունենալով, որ քաղաքական այս նոր «Մեսիաների» տարածքում մի ինչ-որ անկյուն կմցնեն ինքնել հանգիստ բույսի պես կապրի:
Դու ի՞նչ գիտես ուժեղ թիմ ունենալը, համակարգ կառուցելը, ղեկավարելը, ո՞րն ա։ Քո նմանները միայն, ուրիշի օգտագործված ու անպիտան թափոնները հավաքելով են փորձում մարդ դառնան, կայանան: Տես եթե հետաքրքրում է, բազում այլ անպիտան և թափելու բաներ ունենք, կարող է էլի սովորականի պես պետք գա, ու դե շեֆերինել զատո դուր կգաս, կասես ավելացումներ կան շեֆ:
Խոսում ես կապիտալի կուտակումից, բայց ի՞նչ կապիտալ, ինչի՞ մասին է խոսքը։Եթե խոսքը քաղաքական կապիտալի մասին է, ապա այս դեպքում էլ խոսալու իրավունք չունես հենց դու, քանի-որ քո նմաններն են տարիներ շարունակ իրենց ծառայությունները առաջարկել տարբեր վճարունակ շրջանակաների, առանց ամոթի ու սկզբունքի։ Քաղաքական գաստռալյոռություն անողները, որոնք մի օր նիկոլի ջեբն են, հաջորդ օրը՝ Քոչարյանի ստվերում, ինչպե՞ս են խոսում առհասարակ խոսում, ուր մնաց քաղաքական կապիտալի մասին։
Դու ու քո նմանները չեք կարող այլևս ժողովրդին խաբել և կեղծ խոստումներով մանիպուլացնել: Անձամբ քեզ մարդիկ վաղուց արդեն բացահայտել են, գիտեն, թե ինչի ես ընդունակ, ինչ ստվերային գործարքների մեջ ես ներգրավված եղել, ինչպես ես փոխել դիրքերդ՝ կախված իրավիճակից և առաջարկվող հոնորարից։ Մարդ, որին քամիներից ուժեղ ոչինչ չի շրջում, հիմա եկել, ուզում է խրատ տալ ուրիշներին։ дожили...
Դու ինչքան ուզում ես շուխուռ արա, ինչքան ուզում ես քեզ ճղի, մեկ ա սեփական քաղաքական մերկությունն ու անկարողությունդ թաքցնել չես կարող, քո իրական դեմքը բոլորին արդեն հայտնի է։ Քեզնից ոչինչ չի մնացել՝ ինչ-որ մեկի ստվերի տակ «ուժեղ» հարցազրույցներ տվող, և ռիլս դնող էդքան ԲԱՆ։
Հիշիր՝ քո քաղաքական կարիերան արդեն ավարտված է, ու քեզ միայն մեկ բան է սպասվում՝ անխուսափելի մոռացում»։