Լուրեր

Միհրդատ Մադաթյանի պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է այն հայտնի մասնագիտական օրինաչափությունը որոշ հոգեբանների մասին․ Հենրիխ Դանիելյան

08.03.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
 «Միհրդատ Մադաթյանի պահվածքը ևս մեկ անգամ ապացուցում է այն հայտնի մասնագիտական օրինաչափությունը որոշ հոգեբանների մասին:
Հատկապես երբ տարիքով մարդը փաստարկված քննարկման փոխարեն անցնում է վիրավորանքների, ակնհայտ է դառնում նրա կլինիկական պատկերը։ Եթե չընդունեինք նրա տարիքը և մեր մակարդակների միջև գոյություն ունեցող զգալի տարբերությունը, կարող էինք շատ ավելի արագ և հեշտությամբ արձագանքել նույն լեքսիկայով՝ շատ ավելի «համեմված ու հյութալի»։
 
Սակայն այս պահին, զերծ ենք մնում այդ գայթակղությունից՝ բարեկրթության ու քաղաքական բանավեճի հերթական դասը տալով Միհրդատին։
Թերևս նրա ներսում խոսում է այդպես էլ պատգամավոր չդարձածի բարդույթը:
Պարոն Միհրդատ, ձեր բարդույթներն ու հոգեբանական վիճակը հանկարծ չփորձեք բուժել մեր հաշվին։ Եթե իսկապես լավ հոգեբանի կարիք ունեք, մենք կարող ենք գտնել համապատասխան մասնագետ, ով կփորձի ձեզ օգնել։
 
Հ.Գ. Ինչ վերաբերում է ձեր բորբոքված գալարներում ծվարած հիվանդագին երևակայության ծնունդ հանդիսացող «հարցաշարին», ապա ձեզ ոչ թե պատասխանել է պետք, այլ բուժել, մանավանդ որ ոչ ձեր կարգավիճակը քաղաքական դաշտում (չհասած մանդատ), ոչ էլ «մտքի» որակը արժանի չէ լրջամիտ դիտարկումների»։

← Վերադառնալ ցուցակին