Լուրեր
Հայաստանի մայրաքաղաքում օտար գաղափարների քարոզը իշխանությունների թողտվությամբ վտանգում է ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները․ Հենրիխ Դանիելյան
02.03.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի մայրաքաղաքում օտար գաղափարների քարոզը իշխանությունների թողտվությամբ վտանգում է ազգային ինքնությունն ու հոգևոր արժեքները։ Որպես աշխարհի առաջին քրիստոնեական պետություն, Հայաստանը չի կարող ենթարկվել պարտադրված արժեքային վերափոխման, որը հակասում է նրա մշակութային ժառանգությանը։
Իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու անտեսումը մաս է կազմում ազգային ինքնության թուլացման քաղաքականության։ Հայաստանը պետք է վարի ինքնիշխան քաղաքականություն՝ մերժելով արտաքին ուժերի պարտադրած գաղափարական օրակարգը և չդառնա գլոբալիստական փորձարկումների հարթակ» ։
