Լուրեր

Սերժ Սարգսյանի ժամանակ և սահմանադրությունը, և պետական կառույցները ծառայում էին միայն հայ ժողովրդի շահերին. Լևոն Նազարյան

26.02.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գել է.

«Նոր Սահմանադրությո՞ւն։ Ո՞ւմ համար։ Ալիևի՞։

Իսկ հայ ժողովուրդն ընդունո՞ւմ է թշնամու հրահանգները։

Փաշինյանը հերթական անգամ խոնարհվում է թշնամու առաջ՝ պատրաստ տալու այն, ինչ հազարավոր հայորդիներ իրենց կյանքով պաշտպանել են։ Իսկ դուք գիտեի՞ք, որ մեր երկրի նոր Սահմանադրությունը չի գրվում հայ ժողովրդի պահանջով, այլ՝ Ալիևի ճնշմամբ։

 
 

Ո՞վ կարող էր պատկերացնել, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը կարող էր որևէ բան անել Ալիևի պահանջով։ Դա նույնիսկ հեքիաթ չէր, այլ աբսուրդ։ Սարգսյանի ժամանակ և սահմանադրությունը, և պետական կառույցները ծառայում էին միայն հայ ժողովրդի շահերին։

Նիկոլը սկզբում ասում էր՝ Ադրբեջանի պահանջները միջամտություն են մեր ներքի գործերին։ Իսկ հիմա հլու-հնազանդ կատարում են նրա պահանջները։ Սա՞ է «ինքնիշխանությունը», որի մասին անընդհատ խոսում է Նիկոլը։

Երկիր պահելու համար պետք չէ տարբերակել աջն ու ձախը, հինը և նորը։ Այսօր մենք բոլորս պետք է մի կողմ թողնենք տարաձայնությունները ու կանգնենք մեկ նպատակի շուրջ՝ Հայաստանի փրկությունը։

 

Այլևս ժամանակ չկա պառակտման։ Կա մեկ ընտրություն՝ նոր, վերջնական կապիտուլյացիա՞, թե՞ ազգային վերականգնաված արժանապատվություն։ Փաշինյանի իշխանությունը գոյատևում է միայն այն ժամանակ, երբ մեր ժողովուրդն ու քաղաքական ուժերը բաժանված են»։

← Վերադառնալ ցուցակին