Լուրեր
Այսօր անհրաժեշտ է հստակ դիրքորոշում՝ մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն․ Հենրիխ Դանիելյան
26.02.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են նոր Սահմանադրության պարտադրումը, որը ոչ թե պետական շահերին է ծառայում, այլ կարող է խորացնել երկրի անվտանգային ու քաղաքական խոցելիությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կորցնելով հանրային վստահությունը, փորձում է պահպանել իշխանությունը սահմանադրական փոփոխություններով, որոնք կարող են.
• Թուլացնել Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը,
• Սահմանափակել միջազգային ատյաններում երկրի իրավունքների պաշտպանությունը,
• Ստեղծել իշխանության վերարտադրության մեխանիզմներ։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական իշխանության օրոք սահմանադրական կարգավորումները երաշխավորում էին Հայաստանի միջազգային կշիռը, ազգային շահերի պաշտպանությունը և Արցախի անվտանգության հարցում երկրի դերակատարությունը։
Այսօր անհրաժեշտ է հստակ դիրքորոշում՝ մերժել ցանկացած սահմանադրական փոփոխություն, որը կարող է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, պետական անվտանգությունը և ազգային շահերը։ Պետականությունը չի կարող լինել քաղաքական մանևրների զոհ»։